ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Երևանի կարգին քաղաքապետի անկարգությունը

Երևանի կարգին քաղաքապետի անկարգությունը
07.12.2018 | 01:55

Արդեն գիտեք` այս տարի Երևանի գլխավոր տոնածառն ուրիշ, ավելի «կարգին» է լինելու, ավելի ճիշտ, թանկ է լինելու, շատ թանկ՝ 71 միլիոն դրամ, որ հավասար է մոտավորապես 150 հազար դոլարի: Չգիտեմ, Հայկ Մարությանին ո՞վ է հավատացրել, որ «Նոր Հայաստանի» մայրաքաղաքի առաջնահերթ խնդիրը Նորքում շինություն ապամոնտաժելն ու նոր տոնածառ պատվիրելն է, բայց այդ մարդը համոզելու մեծ տաղանդ ունի:


Մեր «կարգին» քաղաքապետը երևի մոռացել է, որ Երևանը միայն Հանրապետության հրապարակը չէ, մայրաքաղաքում երեխաներ կան, որոնք հացին «կակա» են ասում: Ենթադրենք՝ հրապարակում տասնհինգ օր բոլորն ուրախացան (բոլոր ասելով՝ նկատի ունեմ երևանցիներին), է, հետո՞, իսկ հեռավոր մարզերում բնակվող երեխաներին ինչո՞վ ենք ուրախացնելու: Այդ գումարը բավական է նվերներ բաժանելու ավելի քան հազար երեխայի:
150 հազար դոլարով քանի՞ տուն կարելի է գնել անապաստան մարդկանց համար: Չէ, նկատի չունեմ Հայկ Մարությանի՝ Հյուսիսային պողոտայում կամ Պրահայում գտնվող բնակարանները։ Շատ համեստ գներով մեկսենյականոց բնակարանները նկատի ունեմ, որոնք հաստատապես շատ ավելի կուրախացնեին անօթևան երևանցիներին, քան սուպերտոնածառի շուրջ սոված փորով տռճիկ տալը։
Հուսամ` Նոր տարվա շեմին «նոր» Երևանի նորընծա քաղաքապետին ավելի խելամիտ ու մարդասիրական խորհուրդ տվողներ էլ կլինեն։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ